ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ նախարարները քննարկել են արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքին, արդյունքներին ու ընթացակարգերին առնչվող մի շարք մանրամասներ։
Անդրադարձ է արվել նաև տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։