Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։
Հարկ է նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի տակ գտնվելու պատճառով:
Բացի դրանից՝ մասնակիցների թվաքանակի ճշգրտության փոքր շեղում կարող է լինել ծառերի ու մարդկանց ստվերների պատճառով։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։