Մայիսի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց հյուրին հայրենանվեր գործունեության համար և ներկայացրեց գրասենյակի աշխատանքներն ու ծրագրերը: Զարեհ Սինանյանը կարևորեց այս տարի կայանալիք համահայկական համաժողովը և վստահություն հայտնեց, որ Վերապատվելին ակտիվ մասնակցություն կունենա համաժողովի աշխատանքներին:
«Մեր կառույցների միջև առողջ ու արդյունավետ համագործակցությունն օրինակելի է, և ուրախ եմ, որ այն գնալով ավելի է ընդլայնվում»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:
Հանդիպման ընթացում Ռենե Լևոնյանը անդրադարձ կատարեց միության կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընկերային հարաբերությունները նոր ծրագրերում: