ԱՄՆ առնվազն հինգ նահանգ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային մատակարարել նախկինում օգտագործված M113 զրահափոխադրիչներ։ Այդ մասին հայտնում է Defense News-ը։
Ինդիանա, Միսսուրի, Հյուսիսային Կարոլինա, Օհայո և Արևմտյան Վիրջինիա նահանգների նահանգապետները, ի պատասխան Պենտագոնի խնդրանքին, հայտարարել են, որ պատրաստ են ուկրաինական կողմին տրամադրել զրահափոխադրիչներ, որոնք 16 տարի առաջ դուրս են գրվել ՊՆ-ի հաշվեկշռից։
Ըստ զինվորական փորձագետի՝ այս տեսակի տեխնիկան օգտագործվել է Վիետնամի պատերազմի ժամանակ։ M113-ը կշռում է շատ ավելի քիչ, քան Abrams տանկը, և հիանալի է ռազմական գործողությունների համար հատկապես «անձրևոտ ու ցեխոտ գարնանը»։
Այս օգնությունը, ի թիվս մեկ տասնյակից ավելի այլ միջոցների՝ հրետանային համակարգերի, արկերի, զրահափոխադրիչների, լրացուցիչ ուղղաթիռների, ներառված է 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթում, որի մասին ապրիլի 13-ին հայտարարել էր նախագահ Ջո Բայդենը։