Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն ասել է, որ համաշխարհային շուկայում ռուսական նավթը փոխարինելու հնարավորություններ չկան, աշխարհում չկան ազատ հզորություններ՝ գրում է ТАСС-ը։
«Ակնհայտ է, որ օրական 7 միլիոն բարելից ավելի ռուսական նավթի և նավթամթերքի արտահանումը չի կարելի այլ տեղից վերցնել, պարզապես ազատ հզորություն չկա»,- նշել է ՕՊԵԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկ շուկան «միանշանակ կզգա ռուսական մատակարարումների կորուստը»։
Ռուսական նավթի էմբարգոն կարող է դառնալ Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս։ Այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է հայտարարվեր մայիսի 4-ին, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։