1997 թվականի ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտը չի խանգարի դաշինքին՝ ընդլայնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ ասել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Բաուերը Financial Times-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Այս պահին քաղաքական մակարդակում ընդհանուր կոնսենսուսն այն է, որ մենք չենք վերացնում համաձայնագիրը, բայց դա մեզ չի խանգարի ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,- ասել է Բաուերը։
Նա պնդում է, որ Արևելյան Եվրոպայում ռազմական կուտակումն ուղղված է դաշինքի պաշտպանության ամրապնդմանը։
1997 թվականի փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Մոսկվան և ՆԱՏՕ-ն միմյանց չեն համարում հակառակորդներ և հրաժարվում են զգալի ռազմական ուժեր տեղակայել միմյանց սահմանների մոտ։
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր։ Մոսկվան իր արևմտյան գործընկերներից պահանջել է իրավական երաշխիքներ՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, Ուկրաինային դաշինում ներգրավելուց և հետխորհրդային երկրներում ռազմակայաններ հիմնելուց հրաժարվելու համար։ Առաջարկությունները պարունակում են նաև կետ, որով ՆԱՏՕ-ն չպետք է հարվածային զենք տեղակայի Ռուսաստանի սահմանների մոտ և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերը պետք է վերադարձվեն 1997 թվականի դիրքերը։