Իրականացվող ծրագրով բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան, Մարիետտա Շահինյան, Հովհաննես Շիրազի և Արսեն Ամիրյան փողոցներում։
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ նշված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1,5 կմ։
Ներկայումս իրականացվում են Հովհաննես Շիրազի փողոցի հենապատերի կառուցման աշխատանքները։
Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո՝ առաջիկա ամսին, կմեկնարկի փողոցների ասֆալտապատումը։