Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք:
Մասնավորապես՝ ծանր վիրավորանքի՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ընտանեկան բռնության ու պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 4-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անձին ապօրինի ազատությունից զրկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սպանության սպառնալիքի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: