Այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները: Քաղաքացիների մի խումբ փակել է Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը. ոստիկանությունը հինգ րոպե ժամանակ է տվել ցուցարարներին` ճանապարհը բացելու համար. որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը:
Ակցիայի մասնակիցները փակել են Խանջյան-Նալբանդյան խաչմերուկը, մեկ այլ խումբ էլ փորձում է փակել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: