Ռուսական ավելի շատ բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա չի հստակեցրել, թե որ ֆինանսական կազմակերպությունները կհայտնվեն նոր սահմանափակումների ներքո։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական և էներգետիկ ոլորտի դեմ արդեն իսկ սահմանել է պատժամիջոցների 5 փաթեթ: Այժմ քննարկվում է 6-րդը։ Ֆինանսական պատժամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների վրա և հանգեցրել SWIFT համակարգից ռուսական 7 բանկերի անջատման։