Վոլոդիմիր Զելենսկուն խաղաղության պայմանագիր պետք չէ, դա Ուկրաինայում նրա ռեժիմի ավարտ կնշանակի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա կարծիքով՝ Զելենսկին կշարունակի Արևմուտքից գումար և զենք խնդրել, ինչպես նաև ուկրաինացիների հանդեպ մտահոգության իմիտացիա դրսևորել՝ ապացուցելով, որ ինքը լիբերալ աշխարհի հույսն է։
Մեդվեդևը նշել է, որ Զելենսկին շարունակելու է ուկրաինացիներին որպես կենդանի վահան օգտագործել: