Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողություններ չեն իրականացնում Ռուսաստանի տարածքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը Al Arabiya հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն ձգտում զբաղեցնել ռուսական տարածքներ:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում ականանետային և հրետանային գնդակոծությունների մասին: Նշվել է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգը մի քանի անօդաչու թռչող սարք է որսացել, այդ թվում՝ Վորոնեժի շրջանում, իսկ ուկրաինական ռազմական ուղղաթիռները ներխուժել են ՌԴ օդային տարածք։