Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոխվել է. այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Երանոսյանը, նշել՝ 50 միլիոն դրամ գրավը մուծելուց հետո Փարամազյանն ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավարը մեղադրվում է խարդախությանն օժանդակելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:
Նա դեկտեմբերի 27-ին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որն էլ փետրվարի 7-ին բավարարվել էր, և Փարամազյանը կրկին կալանավորվել էր: