Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը, և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խոր գիտակցումը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- ասված է հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ: