Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:
Գեղարքունիքի մարզի Թթուջրի, Վահանի, Ճամբարակի թիվ 1 և ավագ, Կախակնի, Տրետուքի և Կուտականի դպրոցներում արդեն իսկ անցկացվել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։
Մասնագետները հետևել են ուսումնավարժանքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ընթացքում ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ են արվել: Մեթոդական աջակցություն է ցուցաբերվել աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ: