Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ, և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Ծառատունկին մասնակցելու համար դիմումները մինչև մայիսի 4-ը ուղարկել`
[email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումը պետք է ներառի`
կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլհասցե)։
Լրացուցիչ մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ 010 65 17 38 հեռախոսահամարով։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման»,- նշված է գրառման մեջ։