Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 7-ին մոտ, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Կապանի բաժին. կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, սակայն տուժած տղամարդուց որևէ բան ճշտել չի հաջողվել: Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ գործողությունները ծավալվել էին նույն շենքի բնակիչ-հարևանների միջև: Ապրիլի լույս 5-ի գիշերը միջանձնային հարցերի շուրջ վեճ էր ծագել Արամ Մանուկյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում։ Պարզվել է, որ միջադեպը սկսվել էր կասկածվողի տանը։
Հենց նա էլ վեճի ընթացքում խոհանոցային դանակով խփել էր 39-ամյա տղամարդու կրծքավանդակին:
Առավոտյան ժամը 9-ին 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։ Նա խոստովանել է արարքը:
Հարուցվել է քրեական գործ: 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: