Հերթական կեղծ լուրը, որը տարածել է «Հայաստան» դաշինքը։ Եվ ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել, դասընթացների պրոցեսը բոլոր բուհերում բնականոն հունով ընթացել են և շարունակվում են։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Իսկ բուհերում ուսանողներն ուշացել են, քանի որ ինքնախաբեությամբ զբաղված ջհանդամադիմությունը փակել էր համալսարաններ տանող հանգույցները, ինչը մեկ ժամվա ընթացքում բարեհաջող վերացվել է։
Ջհանդամադիմության՝ հանրությանը մոլորեցնելու բոլոր ջանքերն ապարդյուն են, իսկ խաբելով ոչնչի չեն հասնելու, քանզի արդեն իսկ տապալվել են»,- գրել է Չախոյանը:
Նմանատիպ հայտարարություններով
էին հանդես եկել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: