Մայիսի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները:
33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք:
Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը և գազային ատրճանակը վերցվել են:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: