Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:
Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:
Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են՝ փողոցների բացման ժամանակ բաժին է տարվել 199 քաղաքացի:
Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի: