ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դ. Խաչատուրյանն այսօր ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: