Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը նոր խորհրդարանի երդմնակալության նիստում վարչապետի պաշտոնում առաջադրել է Վիկտոր Օրբանի թեկնածությունը։ Նախագահ Ադերը համապատասխան առաջարկով դիմել է երկրի Ազգային ժողովին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Եթե խորհրդարանը վերընտրի Օրբանին, դա կլինի նրա չորրորդ ժամկետն անընդմեջ՝ վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրությունը տեղի կունենա երկու շաբաթից։
Ապրիլի 3-ին Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Վիկտոր Օրբանի ՖԻԴԵՍ-Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն դաշինքը՝ խորհրդարանում ստանալով 135 մանդատ՝ 199-ից։