Բրյուսելում կայացել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին՝ այս ձևաչափով երկրորդ հանդիպման ընթացքում»,- գրել է Տոյվո Կլաարը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Հիքմեթ Հաջիևի հետ: