Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:
Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: