Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 1-ի դրությամբ:
Հայաստանում պատվաստվածների մեծ մասը կամ 53․6 տոկոսը տղամարդիկ են, իսկ 46․4 տոկոսը՝ կանայք։
Ինչ վերաբերում է սեռատարիքային ցուցանիշներին, ապա պատվաստվածների 56․8 տոկոսը 34-65 տարեկան են։
18-34 տարեկան են պատվաստվածների 28․4 տոկոսը։
65 և ավելի բարձր տարիքի պատվաստվածները կազմում են 14․6 տոկոսը։