2022 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա, որից 50-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
95 երեխաներից 16-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 24-ը՝ Սևանի ԲԿ-ում, 38-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 3-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում: