2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային 2-րդ և մարզային 3-րդ փուլերի մրցումները:
Ներդպրոցական 1-ին փուլին մասնակցել են հազարավոր աշակերտներ: Ամենաբարձր մասնակցությունը գրանցել է Արագածոտնի մարզը, որտեղից 1-3-րդ դասարանների մրցումներին մասնակցել է 102 դպրոցի 1020 աշակերտ, իսկ 4-6-րդ դասարանների մրցումներին՝ 106 դպրոցի 1060 աշակերտ:
Համայնքային 2-րդ փուլի մրցումներն անցկացվել են 52 համայնքներում, որոնց մասնակցել է 12 060 աշակերտ: Նրանցից 1-3-րդ դասարաններ՝ 559 դպրոց, 5590 աշակերտ, 4-6-րդ դասարաններ՝ 647 դպրոց, 6470 աշակերտ Համայնքային մրցումներին 1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, իսկ մարզային փուլի մրցանակակիրները՝ հավաստագրերով և գավաթներով:
4-րդ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները 1-3-րդ դասարանների միջև կանցկացվեն մայիսի 7-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, իսկ 4-6-րդ դասարանների միջև՝ մայիսի 10-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: