Երևանի պետական համալսարանից հայտնում են, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,- նշված է ԵՊՀ հաղորդագրության մեջ: