Ոչ միայն արտասահմանյան բիզնեսի համար Հայաստանը հրապուրիչ դարձնելն է առաջնահերթություն, այլև հայկական արտադրանքի անխոչընդոտ արտահանումն ապահովելը: Մեր արտահանում-ներմուծումը, սակայն, խիստ կախվածության մեջ է եղանակից: Ձմեռ չկա, որ բարձրադիր Վերին Լարսն անանցանելի չդառնա բեռնատարների համար: Իսկ Հայաստանի՝ աշխարհի հետ հիմնական կապը Վրաստանի այդ նեղլիկ հատվածով է:
Թեև հարևան երկրի կառավարությունը նոր՝ ավելի լայն ճանապարհ է կառուցում, Հայաստանը նախընտրում է ունենալ նաև այլընտրանք: Ապրանքը Սև ծով հասցնելու ու ջրային տրանսպորտով արտահանելու հնարավոր տարբերակ է երկաթուղով բեռը Փոթի հասցնելն ու լաստանավով ճանապարհելը: Բայց արդյոք լաստանավային բեռնափոխադրումը շահավե:՞տ է բիզնեսի համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան