Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին:
Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների հետ համագործակցության ուղղությունները:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր խնդիրների լուծմանն օժանդակելու համար: