Պետությունը շարունակում է աջակցել, որպեսզի տանիք չունեցող սպաներն ու ավագ ենթասպաները կարողանան տուն ձեռք բերել: «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրից արդեն օգտվել է 472 շահառու, 500-ը սպասում է իր հերթին:
Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում վարկը 7 տոկոս կսահմանվի, 3-ի մարումը պետության պարտականությունը կլինի: Երկրորդային շուկայի դեպքում 9-10 տոկոսանոց վարկ, 3-ի հոգսը կրկին պետության վրա: Բացի դրանից՝ բյուջեից կտրամադրվի նաև զինվորականների հավանած բնակարանի 10 տոկոս կանխավճարը՝ պայմանվով՝ գնումը չպետք է գերազանցի 28 մլն դրամը: