Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Ոստիկանությունից քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից: