Ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում՝ Ստեփանակերտի մի շարք փողոցներում մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Այդ աշխատանքներն այժմ իրականացվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։
Տեխնիկական միջոցների ներգրավմամբ` նախապես գծանշված մասերում, կատարվում են ասֆալտբետոնե ծածկի քայքայված և վնասված հատվածների նորոգման աշխատանքներ։
Ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։
Շինաշխատանքներին աջակցում են ոստիկանության ՃՈ ծառայողները՝ անհրաժեշտ վայրերում, ըստ իրավիճակի, կարգավորելով ճանապարհային երթևեկությունը։
Ելնելով այն հանգամանքից, որ ցերեկվա ժամերին աշխատանքների իրականացումը խոչընդոտներ կստեղծի բնականոն երթևեկության համար, ուստի անհարկի խցանումներից խուսափելու նպատակով՝ աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին։