Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել է ծանր վիրավորանքի մասին հոդվածը: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր Արման Թաթոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ:
Բարձր դատարանի որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում, որից էլ պարզ կդառնան որոշման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքը քրեականացվել է 2021 թվականի օգոստոսին:
Այս հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան