Ապրիլի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավել անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։
Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց գործադրած ջանքերը, որի արդյունքում Կոնգրեսի երկու պալատներն ընդունել համապատասխան բանաձևեր։ Կոնգրեականները անդրադարձել են Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային հարջորդած հումանիտար ճգնաժամին և կարևորել Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ով երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևերի համար և ընդգծել նախագահ Բայդենի հայտարարության կարևորությունը՝ արդարության վերականգնման գործում։
Դեսպան Մակունցը նշել է, որ միջազգային հանրության կողմից պատշած արձագանքի և դատապարտման դեպքում կարող են կանխվել հետագա ցեղասպանությունների իրականացումը և այդ համատեքստում հիշատակել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները։