Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է՝ նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
Նախարարը տեղեկացրել է՝ մաքրման աշխատանքներ են իրականացրել Երևանի Հրազդանի կիրճի տարածքում:
«Շնորհակալ եմ գործընկերներիս շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար:
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը»,- գրել է Սիմիդյանը Ֆեյսբուքի իր էջում: