Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Աշխատակիցները, մի քանի խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ են իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։
Շիրակի մարզպետը, կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների կազմակերպումը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկանշական է նաև այն, որ համապետական շաբաթօրյակը համընկել է Քաղաքացու օրվա հետ. «Յուրաքանչյուր երկրի քաղաքացի, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացին նախ պետք է լինի իրավագիտակից և հոգատար, իսկ հոգատարությունը սկսվում է մեր միջավայրի, մեր շրջապատի նկատմամբ ուշադիր լինելուց, երբ մարդն իր գործողություններով նպաստում է, որ մեր բակը, մեր քաղաքը, մեր պետությունը և, ընդհանրապես, մեր մոլորակը մաքուր լինեն: Կարծում եմ՝ սա հոգատարության լավագույն դրսևորումներից մեկն է»։