ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը զինվորական հրամանատարությանը կոչ է արել՝ պահպանելու հանրապետության զինված ուժերի և պաշտպանունակության մակարդակը, այդ թվում՝ պատրաստ լինելու հնարավոր հակառակորդի միջուկային սպառնալիքի «կանխարգելիչ զսպմանը»՝ փոխանցում է ТАСС-ը:
Կիմը հավելել է, որ աշխարհում տարբեր ուժեր կոշտ պայքար են մղում միմյանց դեմ, իսկ սեփական շահերը պաշտպանել կարելի է միայն հզորանալու և ճնշող ռազմական հզորություն ու տպավորիչ հարձակողական ներուժ ունենալու դեպքում:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը կոչ է արել՝ նոր էջ բացելու երկրի զինված ուժերի զարգացման գործում: