Առողջապահությսն նախարարության աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, հանրապետության ողջ տարածքում իրականացվող համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման աշխատանքներ են իրականացրել Հրազդանի կիրճում։
Գերատեսչության ենթակայությամբ գործող կազմակերպությունները մաքրման լայնածավալ աշխատանքներ են կատարել իրենց վարչական շենքերում, հարակից և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում` համագործակցելով համապատասխան համայնքապետարանների հետ:
Մաքուր և բարեկարգ միջավայր ունենալու գրավականը յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն է իր քաղաքի նկատմամբ. մաքուր պահելով մեր շրջակա միջավայրը՝ մաքուր ենք պահում մեր օրգանիզմը։