Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը: 2021 թվականի օգոստոսի 2-ին կայացած ընտրության սահմանադրականությունը բարձր դատարանում վիճարկել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Դիմումը ներկայացնողները պնդել էին, որ Սիմոնյանի ընտրությունը հակասահմանադրական է, քանի որ խորհրդարանի նախագահի իրենց թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին:
Սահմանադրական դատարանը դիմումը քննել է փակ ռեժիմով՝ գրավոր ընթացակարգով: