Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին G20 գագաթնաժողովի հրավերներ են ստացել՝ ասել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: Այս մասին տեղեկացնում է France Presse-ը։
G20-ը ոչ պաշտոնական կազմակերպություն է, որը ներառում է տնտեսապես զարգացած և զարգացող 20 երկիր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին հեռացնել G20-ից: Նրա տեղը զբաղեցնելու պատրաստակամություն է հայտնել Լեհաստանը:
Անդրադառնալով Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին՝ Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կնախապատրաստվի միջոցառմանը: Ձևաչափի մասին, սակայն, մանրամասներ դեռ չեն հաղորդվում։