Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Հ․) և Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Ford Transit մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենայի՝ երկու արգելափակված ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Աշխատանքների ժամանակ վնասվել է մեկ փրկարար ծառայող։