Ապրիլի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 280 մարդ, 2 մահ է գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 945 դեպք, այստեղից ապաքինվել է 1 636 800 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 807:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 593 թեստավորում, այդ թվում 22 635-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1958-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 0.6% է, վերջին 14 օրվանը՝ 1.04%, վերջին 7 օրվանը՝ 0.94%: