ԱՄՆ իրավապահները բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Ալտուրո Ֆահիին և Կարիբյան տարածքի նավահանգիստների տնօրեն Օլեանվին Մեյնարդին ձերբակալել են Ֆլորիդայում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով՝ հաղորդում է Associated Press-ը:
Կասկածյալներին ձերբակալել են Մայամիի օդանավակայանում՝ Կարիբյան ավազանից կոկաինի ներմուծման հետաքննության շրջանակում: Պաշտոնյաների ձերբակալությունը կատարվել է գաղտնի գործակալների հետ հանդիպումից հետո, որոնք ներկայացել էին որպես մեքսիկացի թմրավաճառներ:
Գործի նյութերի համաձայն՝ կասկածյալները պետք է ստանային 700.000 դոլար՝ Կոլումբիայից ԱՄՆ թմրանյութ տեղափոխմանն օգնելու համար։