Այսօր՝ ապրիլի 29-ին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, որտեղ հանդիպել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։
Արցախի պետական նախարարը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Ա. Բեգլարյանն ու Մ. Վիրաբյանը քննարկել են նաև տեղահանված քաղաքացիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։