Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և նրա հարազատները մահվան սպառնալիքով նամակներ են ստացել՝ գրում է Euronews-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ Բենեթը մեկ շաբաթվա ընթացքում սպառնալիքով նամակ արդեն երկրորդ անգամ է ստանում։ Առայժ պարզ չէ, թե ովքեր են ուղարկում նամակները: Վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ուժեղացվել է, դատական մարմինները քննիչներին արգելել են լրագրողներին հայտնել հետաքննության մանրամասները։