Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր նշվում է Պարի միջազգային օրը: Օրը խորհրդին համապատասխան են սկսել երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում երևում է՝ ինչպես են ինստիտուտի ուսանողուհիները շուրջպար բռնել հայկական երաժշտության հնչյունների ներքո:
Տեսանյութին կից՝ Արզումանյանը կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր Պարի միջազգային օրն է. Մեր ինսիտուտում օրն այսպես սկսվեց»: