Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի սկզբին Բրյուսելում:
«Լուրերի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է՝ Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա: