Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջուևմ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը: