Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը հնարավոր բոլոր ոլորտներում։
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Լիահույս եմ, որ հոբելյանական տարին երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր ուղենիշ կդառնա»։